Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019թ.
Կանաչուտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.12.19 ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ԱՍԱՏՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԱՍԱՏՈՒՐԻ Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 15 մայիս 1966թ., Արարատի մարզ, գ. ԿանաչուտԿրթություն 1992-1997թթ. - Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան, մասնագիտացումը` իրավագիտություն քրեական իրավունք և դատավարություն:Աշխատանքայինգործունեություն 1992 - 1993թթ. - Կանաչուտի գյուղխորհրդում զինսեղանի պետ 1993 - 1994թթ. - Կանաչուտի գյուղխորհրդի նախագահի տեղակալ 1994 - 1996թթ . - Կանաչուտի գյուղխորհրդի նախագահ 1996 թվականից - Կանաչուտ համայնքի ղեկավար:Այլտվյալներ Ծառայել է Խորհրդային բանակում: 2007թ.-ին Տեղական ինքնակառավարման մարմիններում անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի  հուշամեդալով:Կուսակցականպատկանելություն Հայաստանի Հանրապետական կուսակցությունԱնձնականտվյալներ ... Մանրամասն
08.11.19 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

                              ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  Ի կատարումն Արարատի մարզպետարանի 06.11.2019 թվականի թիվ 01/10427-2019 գրության ՝քարածուխ, պելետ վառելանյութի պահանջարկի վերաբերյալ մինչև ս/թ նոյեմբերի 11-ը տեղեկացնել Կանաչուտի համայնքապետարան:
  

31.10.19 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան:

Բերքի կորստից խուսափելու համար  բերքահավաքի աշխատանքներն ավարտել ժամանակին:

28.12.18 Կանաչուտ համայնքում տեղի ունեցավ ամանորյա հանդես

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Կանաչուտի համայնքապետարանը կազմակերպել էր ամանորյա հանդես, ներկա էին Կանաչուտ համայնքի շուրջ հարյուր  մանուկներ :Նրանց ուրախացնելու էին եկել Ձմեռ պապը, Ձյունանուշը և այլ հերոսներ:Ամենուր տիրում էր ուրախ և տոնական տրամադրություն:Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնուն սիրելի համագյուղացիներ:

24.12.18 ս/թ. դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-ին Կանաչուտ համայնքի մշակույթի տանը տեղի կունենա ամանորյա հանդես
30.08.18 Ս/թ սեպտեմբերի 8-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ:

Հարգելի՜ համագյուղացիներ,  ս/թ սեպտեմբերի 8-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ, որի ընթացքում կբարեկարգվեն համայնքի վարչական սահմաններում  գտնվող կազմակերպությունների տարածքները, ինչպես նաև կմաքրվեն  գյուղամիջյան ճանապարհները: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին:

23.08.18 Գիտնականները համաշխարհային աղետի նոր նշաններ են հայտնաբերել

Գրենլանդիայի հյուսիսում առաջին անգամ արձանագրվել է բազմամյա սառույցի հալվելու փաստը: Սա, ինչպես նշում են հեղինակավոր կլիմատոլոգները, վկայում է վտանգի մասին, որը սպառնում է բեւեռային արջերին եւ արկտիկական փոկերին: Եվ ոչ միայն նրանց, եթե սառույցը շարունակի հալվել, ապա Երկրին համաշխարհային աղետ է սպասվում, ահազանգում են գիտնականները, հաղորդում է Planet-today - ը:
Ընդհանուր առմամբ, գլոբալ տաքացումը շարունակում է արմատավորվել, իսկ մարդիկ, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունները, չեն կարողանում հաղթահարել նման մեծ մասշտաբի կլիմայի փոփոխությունը:Եթե այսպես շարունակվի, ապա 21-րդ դարի վերջում (կամ նույնիսկ կեսին) մեր մոլորակը նշանակալի կերպով կվերափոխվի:

07.06.18 <<Խաղաղության աղավնի>> բարեգործական կազմակերպությունը Կանաչուտ համայնքում էր......

Մեր համայնքում էին <<Խաղաղության աղավնի>> բարեգործական կազմակերպության  ներկայացուցիչները:Այս կազմակերպության հովանավորությամբ Կանաչուտ համայնքի շուրջ հինգ ընտանիքների բաժանվեց լավաշ և ալյուր: Լավաշը թխվել էր հենց այդ հինգ ընտանիքներից մեկի ջանքերով:

01.06.18 Շնորհավոր հունիսի մեկ...........

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Կանաչուտ համայնքի սբ. Գևորգ եկեղեցու բակում հյուրընկալվել էին Կանաչուտ համայնքի փոքրիկները: Նրանց ժամանցը ապահովում էին Կանաչուտ համայնքի պարի խումբն իրենց ելույթներով և Մարմելադ ժամանցային կազմակերպության հերոսնեը:Շուրջբոլորը տիրում  էր ուրախ տրամադրություն , իսկ միջոցառման ավարտին մանուկներին մատուցվեց քացրավենիք, պաղպաղակ, հյութեր:

29.12.17 Ամանորյա հանդես

Ինչպես յուրաքանչյուր տարի , այս տարի ևս Կանաչուտի մշակույթի տանը հավաքված երեխաներին հյուր էին եկել Ձմեռ պապան ու Ձյունանուշը, ծաղրածուներ և  հեքիաթի հերոսներ: Իսկ վերջում Կանաչուտի գյուղապետարանի կողմից երեխաներին հանձնեցին նվերներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ :

16.06.17 Հակակարկտային ցանցն արդեն Կանաչուտ համայնք է հասել
Հակակարկտային ցանցն արդեն Արարատի մարզ է հասել: Կանաչուտ գյուղի դեղձենու այգիներից մեկում հակակարտային ցանց է տեղադրվել: Նորույթը Գևորգ Պետրոսյանի այգում է: Նրա 5000 մետր այգում այլևս կարկուտ չի գա: «Ամբողջը ծրագրով է իրականացվել, ես ներդրում չեմ կատարել: «Ակբա–Կրեդիտ ագրիկոլ» բանկից եմ իմացել, որ ֆերմերների ամար նման բան կա: Ես էլ դիմեցի, տարբեր դիմորդներից ինձ ընտրեցին»,- NewsBook-ի հետ զրույցում պատմեց ֆերմերը: Թեև այս տարի Կանաչուտը կարկուտից չի տուժել, սակայն այս գյուղի բնակիչներն ամեն տարի բնական աղետի պատճառով այգեգործությունից եկամուտ չեն ստացել: Նախորդ տարի ֆերմեր Գևորգի այգին 3 անգամ կարկտահարվել է: «Կարկուտը, որ գալիս է, ապրանքը տեսքը կորցնում ... Մանրամասն
01.06.17 Կանաչուտ համայնքում նշվեց հունիսի 1-ը.........
26.05.17 Վերջին զանգը Կանաչուտ համայնքում,,,,,,

Մայիսի 26-ին Կանաչուտ համայնքի Մշակույթի տանը տեղի ունեցավ 12-րդ դասարանցիների ավարտական հանդեսը: Միջոցառմանը ներկա էին Գ. Եփրեմյանի անվան  միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, 12-րդ դասարանցիների ծնողները, համայնքի բնակիչները, գյուղապետարանի աշխատակազմը, ինչպես նաև  ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Օրը հագեցած էր հուզիչ պահերով և բարձր տրամադրությամբ:

09.01.17 <<ՏԻԳՐԱՆ ՄԵԾ>> ՊԱՐԻ ԽՈՒՄԲ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՑ ՊԱՐԻ ԽՈՒՄԲԸ  ՎԵՐՍԿՍԵԼ Է ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ; ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ՍԻՐՈՎ ՀԱՃԱԽՈՒՄ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԿԱՆԱՉՈՒՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ: ՊԱՐԻ ԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ:

30.12.16 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 2017 ԹՎԱԿԱՆ

Սիրելի՛ համագյուղացիներ, ընկերներ և գործընկերներ շնորհավոր բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը: Ցանկանում ենք, որ 2017 թվականը բոլորիդ համար լինի խաղաղության, առողջության և նոր ձեռքբերումների տարի:

05.12.16 ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

 ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր 2007թ. մարտի 30-ին , Նյու Յորքում , ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դահլիճում հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կնովենցիան : Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, իսկ վավերացրել է 2010 թ մայիսի 17-ին : Մեր երկրում հաշմանդամների թիվը կազմում է մոտ 180.000 մարդ: Հաշմանդամների հիմնախնդիրները բազմանույթ են՝ շրջակա միջավայրի  մատչելիություն  , հավասար պայմանների ապահովում , բժշկասոցիալական վերականգման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում , զբաղվածության խնդիրների լուծում և այլն:

05.12.16 ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՕՐԸ

Կանաչուտ համայնքի սբ. Գևորգ եկեղեցու բակ էին հրավիրվել մեր և հարակից համայնքից մի շարք  հաշմանդամներ, քահանան մատուցեց պատարագ, որից հետո կատարվեց մատաղի օրհնության կարգ: Մատաղը բաժանվեց ներկա բոլոր հաշմանդամներին: Ներկա հաշմանդամներին տրամադրվեց նաև նվերներ ՝ հագուստ և կոշիկներ:

30.12.15 ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ համագյուղացիներ,  ընկերներ և գործընկերներ,
հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը ամբողջ տարվա ընթացքում միշտ մեր կողքին լինելու, աջակցելու և  համագործակցելու  համար:
Կանաչուտի գյուղապետարանը  սրտանց շնորհավորում է ձեզ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Կանաչուտի գյուղապետարանի  աշխատակազմը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 8-ը մեկնում է ամանորյա հանգստի՝ նոր տարում մեծ եռանդով և նոր ստեղծարար գաղափարներով վերադառնալու խոստումով:
Ամանորյա ջերմ մաղթանքներով՝
ԿԱՆԱՉՈՒՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
29.12.15 ՁՄԵՌ ՊԱՊՆ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ ՀՅՈՒՐ ԷԻՆ ԵԿԵԼ ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 29-ին Կանաչուտ համայնքի մշակույթի տանը  հավաքվել էին  մանուկները  : Մեր փոքրիկներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը,  ծաղրածուներ : Երեխաները ուրախ ժամանակ անցկացրեցին իրենց սիրելի հյուրերի հետ և ստացան նվերներ:

25.10.15 ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
Կանաչուտն Արարատյան դաշտի գյուղերից է, գտնվում է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ` 25կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից` 6կմ, Ազատգետի ձախ ափին: Գյուղի հողային սահմանները կից ենԴեղձուտ, Մրգանուշ, Այգեստան, Բերքանուշ, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Նշավան գյուղերի հողատարածքներին: Ծովի մակերևույթից բարձր է  870մ: Կանաչուտը զբաղեցնում է  266 հա հողատարածք, որից բնակեցված է  61 հա հողատարածքը: Կանաչուտ գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակից: 1828թ. Թուքմենչայի պայմանագրից հետո իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից, Խոյից, որոնցից 180-ը հաստատվում է «Դոխկուզ» գյուղում (ներկայիս Կանաչուտի ... Մանրամասն
26.09.15 ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Կանաչուտ համայնքում նշվեց սբ. Գևորգ զորավարի տոնը: Զորավարի անունը կրող եկեղեցում քահանան մատուցեց պատարագ, այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում, որն ավարտվեց պարի խմբի ուրախ ելույթներով: Միջոցառմանը ներկա էին հյուրեր տարբեր համայնքներից: Քահանայի օրհնությամբ կատարվեք մատաղի արարողություն:

21.09.15 Անկախության տոն
 24 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին՝ անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և հայ ժողովրդի հետագա զարգացման ուղի: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի  Գերագույն Խորհրդի I նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե: Այդ օրը Հանրապետության հրապարակում տոն էր , որին հայ ժողովուրդը երկար էր սպասել: Թեպետ անցել են տարիներ , սակայն սեպտեմբերի 21-ը մինչ օրս համարվում է  ազգային տոն, որը նշվում է Հայաստանի յուրաքանչյուր վայրում և նույնիսկ նրա սահմաններից դուրս :Անմասն չմնաց նաև Կանաչուտ համայնքը, որտեղ նույնպես  մեծ հանդիսավորությամբ նշվեց Անկախության ... Մանրամասն
01.06.15 Երեխաների պաշտպանության միջազգային օրը Կանաչուտ համայնքում

 Հունիսի 1-ին սբ .Գեվորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում `նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Գեղեցիկ պարերով և բեմադրություններով հանդես եկան գյուղի պարի խումբը և մի շարք շնորհալի երեխաներ, որին հաջորդեց կավճանկարչությունը:Օրն ավարտվեց երեխաների համար այդքան սիրելի պաղպաղակի  և քաղցրավենիքի համտեսմամբ: Ամենուր տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Թո'ղ յուրաքանչյուր մանկան օրը հագեցած լինի միմիայն երջանիկ ակնթարթներով:

18.12.14 ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
  Ըստ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տվյալների` Կանաչուտ գյուղն ունեցել է Սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որը կառուցվել է 1938թ., վերանորոգվել է 1908թ. և գործել է մինչև 1919թ.: Գրանցված է 19-րդ դարի գերեզմանոց, որւ գտնվում է գյուղի հարավային մասում, կենտրոնից 300մ հեռավորության վրա և զբաղեցնում է   1.6հա հողատարածք: Եկեղեցին իրենից ներկայացնում է ուղղանկյուն հատակագծով արևելքից արևմուտք ձգված շինություն, որի հարավային  պատի ստորին ձախ մասում ագուցված է 12-13-րդ դարերի խաչքար: Աջակողմյան հատվածն ունի ուղղաձիգ շարվածք, անկյունները հարդարված են կիսասյուններով: Ծածկը փայտե հեծանների վրա է, տանիքը` երկթեք: Շինարարական նյութը գորշ տուֆն է: 1943-1919թթ եկեղեցական ... Մանրամասն
18.11.14 ԿԸԶԼ- ԿԸՇԼԱՂ
Կանաչուտ գյուղի տարածքը բնակեցված է դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակից: Այն մտել է Մեծ Հայքի 15 նահանգներից ամենախոշորի' Այրարատի մեջ: Այդ տարածքը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների հարձակումներին և ավերածություններին: Կանաչուտ գյուղում է գտնվում «Կըզլ-կըշլաղ» եկեղեցին, որի հիմնման մասին հետաքրքիր ավանդություն կա: Այդ ավանդությունն ասում է, որ Կանաչուտի տարածքում ապրել է օտարազգի Հասան Աղան, ով ունեցել է ութ կին: Օրերից մի օր այս Հասանը սիրահարվում է մի չքնաղ հայ օրիորդի և հրամայում ծառաներին կնության բերել նրան: Աղջիկը Հասանի հետ ամուսնանալու համար պայման է դնում' կառուցել եկեղեցի, որտեղ որպես հայ քրիստոնյա աղոթել կարողանա: Աղան համաձայնում է, և սկսվում ... Մանրամասն
01.06.14 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Ս/թ հունիսի մեկին Կանաչուտ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում  տեղի ունեցավ ուրախ համերգ-ներկայացում` նվիրված երեխաների իրավունքերի  պաշտպանության միջազգային օրվան: Երեխաները ևս հանդես եկան իրենց սեփական ուժերով կազմակերպված փոքրիկ միջոցառմամբ: Եկեղեցու բակը լցվել էր երեխաների երգ ու պարով, ուրախ աղմուկ-աղաղակով:
Օրն ավարտվեց բարձր տրամադրությամբ և անհոգ մանկության երազանքներով:
Թո՛ղ այսպիսին լինի մեր մանուկների յուրաքանչյուր օրը:

27.05.14 ՏԻՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՏԻՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

22.05.14 Շառլ Ազնավուր-90
Երգահան, երգիչ, գրող, դերասան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր նշում է 90-ամյա հոբելյանը, գրում է Газета-ն։Հայտնի երգչին, ով CNN-ի և Time-ի հարցումների համաձայն՝ 1998-ին ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող, առաջին անգամ նկատել է երգչուհի Էդիտ Պիաֆը։ Աղբյուրը նկատում է, որ նրա շնորհիվ է Ազնավուրը հասել փառքի ու ճանաչման ամբողջ աշխարհում։Նրա երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին և Խուլիո Իգլեսիասը։ Ազնավուրը դուետով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Լուչանո Պավարոտիի հետ։Մոտ 60 ֆիլմերում նկարահանված դերասան, մի քանի գրքերի և ավելի քան 1.000 երգի հեղինակ Շառլ Ազնավուրը, ով ծնվել է Փարիզում, երբեք չի մոռացել իր հայ լինելը։ 2008-ին նա ստացել է Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
05.05.14 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Կանաչուտ  համայնքի գյուղացիական տնտեսություններին 2014թ մարտի 29-31-ը ընկած ժամանակահատվածում հասցված վնասի չափի և ակնկալվող աջակցության վերաբերյալ տեղեկատվություն:
http://ararat.gov.am/news/item/2014/04/28/crtaharutyun/

28.04.14 ԱՐՏԱՇԱՏԻ_ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՊՐԻԼ 2014Թ.
 ՇԱՀԻՆՅԱՆ ԼԱՈՒՐԱ Զ. -16000ԴՐԱՄ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՓԵՆԻԿ Ա. -16000ԴՐԱՄ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՄԱՆՅԱԿ Հ. -16000ԴՐԱՄ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ Թ. -16000ԴՐԱՄ
28.04.14 ԱՐՏԱՇԱՏԻ_ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՊՐԻԼ 2014Թ.
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՆԺԻԿ Մ.       32500 դրամ        ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ Հ.    51000դրամԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ Գ.  27000դրամՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՆՈՒՇ Վ.  27000դրամԹԱՄՈԵՎ ՌԻԶԱ Ս. 27000 դրամՇԱՀԳՈՒԼՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Ա. 32500դրամԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ Հ. 44000դրամԱՌԱՔԵԼՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ Ն. 27000դրամՂԱԶԱՐՅԱՆ ՌՈՒԶԱՆ Գ. 21500դրամՄԱՅԻԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ Ս. 32500դրամՀԱԿՈԲՅԱՆ ՅՈՒՐԻԿ Ա. 32500դրամՏԻԳՐԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ Ս. 32500դրամՍԵՎՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ Հ. 32500դրամԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՐՋԻԿ Հ. 28000դրամՄԻՐԶՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ Ս. 44000դրամԱՂԱՋԱՆՅԱՆ ԱԻԴԱ Ա. 44000դրամՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ Մ. 32500դրամՄԻՐՈՅԱՆ ԼԻԱՆՆԱ Հ. 27000դրամՄԽԻԹԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ Հ. 27000դրամՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՒՆԱՆ Ն. 27000դրամԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ... Մանրամասն
14.03.14 ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՇԱՏ_ՍԾՏՏՄ-ի կողմից 2013թ. նոյեմբեր և նախորդող ամսիների ընթացքում հրատապ օգնություն է հատկացվել համայնքի հետևյալ բնակիչներին`
1. Շահինյան Լաուրա      - 16000դրամ
2. Վարդանյան Արփենիկ - 16000դրամ
  
3. Հովակիմյան Մանյակ           -16000 դրամ  
14.03.14 ՆՊԱՍՏ
ԱՐՏԱՇԱՏ_ՍԾՏՏՄ-ի կողմից 2013թ. նոյեմբեր և նախորդող ամիսների ընթացքում Կանաչուտ համայնքի հետևյալ անձանց հատկացվել է նպաստ.1.       ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՆԺԻԿ Մ. – 32500դրամ 2.       ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ Հ. -51000դրամ3.       ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՆՈՒՇ Վ.       -  27000դրամ4.       ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ Գ. - 27000դրամ5.       ԹԱՄՈԵՎ ՌԻԶԱ Ս.- 32500դրամ6.       ՇԱՀԳՈՒԼՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Ա.-44000դրամ7.       ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ Հ.-27000դրամ8.       ԱՌԱՔԵԼՅԱՆ ... Մանրամասն
14.03.14 ԱՐՏԱՇԱՏԻ_ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԱՐՏԱՇԱՏԻ_ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՓԵՏՐՎԱՐ 2014Թ.
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՈ Հ.- 16000դրամ

 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԻՉԿԱ Գ.- 16000դրամ

 

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ Մ.-16000դրամ

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ Ա. -16000դրամ

 

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵԴԱ Ե.-16000դրամ

 

ԱԶԻԶՅԱՆ ԱԻԴԱ Լ.-16000դրամ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՂԱՄ Խ.-16000դրամ

 

03.03.14 Ի՞նչ ընթացք է ստացել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան գործով դատաքննությունը
 ԱՄՆ-ում 2012թ նոյեմբերի 20-ին Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիվանդանոցում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները: Արդեն 6 ամիս է, ինչ դատաքննությունը ընթացքի մեջ է, սակայն մինչ օրս հայտնի երգչուհու մահվան դեպքով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել, կալանավորված անձինք չկան: Իսկ ավելի վաղ  հարազատները հայտնել էին, որ մեղադրյալի աթոռին են հայազգի բժիշկը, նրա օգնականը, բուժքույրը եւ վիրահատությանը մասնակցած մի շարք անձինք, գործով հարցաքննվելու է 20 վկա: Հարազատների փոխանցմամբ՝  ԱՄՆ-ում օրենքները ամեն կերպ պաշտպանում են բժիշկներին, եւ ըստ դրանց՝ բժիշկը սխալվելու ... Մանրամասն
30.12.13 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Սիրելի՛ համագյուղացիներ,  ընկերներ և գործընկերներ,
հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը ամբողջ տարվա ընթացքում միշտ մեր կողքին լինելու, աջակցելու և  համագործակցելու  համար:
Կանաչուտի գյուղապետարանը  սրտանց շնորհավորում է ձեզ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Կանաչուտի գյուղապետարանի  աշխատակազմը դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 7-ը մեկնում է ամանորյա հանգստի՝ նոր տարում մեծ եռանդով և նոր ստեղծարար գաղափարներով վերադառնալու խոստումով:
Ամանորյա ջերմ մաղթանքներով՝
ԿԱՆԱՉՈՒՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
30.12.13 ՁՄԵՌ ՊԱՊՆ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
 Դեկտեմբերի 30-ին Կանաչուտ համայնքի գլխավոր տոնածառը իր շուրջն էր հավաքել համայնքի մանուկներին: Մեր փոքրիկներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, Մաշան ու Փղիկը: Երեխաները ուրախ ժամանակ անցկացրեցին իրենց սիրելի հյուրերի հետ և ստացան նվերներ:
13.12.13 ՆՊԱՍՏ
 ԱՐՏԱՇԱՏ_ՍԾՏՏՄ-ի կողմից 2013թ. նոյեմբեր և նախորդող ամիսների ընթացքում Կանաչուտ համայնքի հետևյալ անձանց հատկացվել է նպաստ.1. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐՈ       16000դրամ 2. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԻՉԿԱ     16000դրամ 3. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՆԺԻԿ  32500դրամ 4. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ 16000դրամ 5. ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ    16000դրամ 6.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՆՈՒՇ       27000դրամ 7. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆՆԱ          27000դրամ 8.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ     51000դրամ 9.ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ         27000դրամ 10.ԹԱՄՈԵՎ ՌԻԶԱ                32500դրամ ... Մանրամասն
13.12.13 ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՇԱՏ_ՍԾՏՏՄ-ի կողմից 2013թ. նոյեմբեր և նախորդող ամսիների ընթացքում հրատապ օգնություն է հատկացվել համայնքի հետևյալ բնակիչներին`
1. Շահինյան Լաուրա      - 16000դրամ
2. Վարդանյան Արփենիկ - 16000դրամ
11.12.13 ՀԻՆԳ ԷԿԶՈՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՋՐԻ ՀԵՏՔԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
 Աշխարհում խոշորագույն ամերիկյան «Հաբբլ» աստղադիտակի միջոցով հինգ էկզոմոլորակների վրա ջրի հետքեր են հայտնաբերվել: Լուսանկարները վերլուծելիսն գիտնականները ջրային գոլորշի են հայտնաբերել WASP-17b, HD209458b, WASP-12b, WASP-19b и XO-1b էկզոմոլորակների վրա: Այդ երկնային մարմինները դասվում են «տաք յուպիտերների» շարքին:
Աստղի հետ յուրաքանչյուր առանձին մոլորակի մթնոլորտի փոխազդեցության լուսանկարի սպեկտրալ վերլուծությունը աստղաբաններին թույլ է տվել գալ այն եզրակացության, որ վերոհիշյալ մոլորակներից երկուսում ջուրն ավելի շատ է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

11.12.13 Google-Ն ՈՒ Facebook-Ը ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԼՐՏԵՍՈՒՄԸ
 Ամերիկյան խոշորագույն IT ընկերությունները ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ են արել դադարեցնել համացանցում տվյալների հավաքագրումը:ԱՄՆ իշխանություններին ուղղված համատեղ բաց նամակի հեղինակներն են Apple, Google, Microsoft, Yahoo, LinkedIn, Facebook, Twitter եւ AOL ընկերությունները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ը:Բարաք Օբամային եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված դիմումում, մասնավորապես, ասվում է, որ հատուկ ծառայություների կողմից համացանցի օգտատերերի լրտեսումը պետք է սահմանափակվի օրենքով, իսկ հետախուզական մարմինները պետք է գտնվեն անկախ դիտորդական մարմինների վերահսկողության ներքո:Առաջատար ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները համարում  են, որ գոյություն ... Մանրամասն
11.12.13 ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ «ՄԿՆԻԿՆ» ԱՅՍՕՐ ԴԱՐՁԵԼ Է 45 ՏԱՐԵԿԱՆ

 Առաջին համակարգչային մկնիկը ներկայացրել է Դուգլաս Էնգելբարտը՝ 1968թ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Այն կազմված է եղել մեկ կոճակից, երկու փոքրիկ անիվներ կրող փայտիկից:
Էլգենբարտի կողմից հայտնագործած սարքը ստացել է «մկնիկ» անվանումը, քանի որ դրան ամրացված է եղել էլեկտրալար, որը նման է եղել մկան պոչի:
Առաջին «մկները» վաճառքի են հանվել 1981-ին: Առաջին «մուկն» արժեցել է 400 դոլար, որն այսօրվա գներով մոտ հազար դոլար է կազմում:

25.11.13 Բրիանսոնի կոնսերվատորիան մտադիր է երեխաների համար ձայնագրել «Մեղրից ծառը Հայաստանի հողում» օպերան
 Ֆրանսիական Վերին Ալպեր դեպարտամենտում Բրիանսոնի կոնսերվատորիան ձգտում է կյանքի կոչել հետաքրքիր նախագիծ՝ հաջորդ տարի մարտ-ապրիլ ամիսներին երեխաների համար օպերա ձայնագրել: Ինչպես գրում է «Alpes 1» ռադիոկայանի կայքը, երկկողմանի ձայնասկավառակը կկոչվի «Մեղրից ծառը Հայաստանի հողում»: Բրիանսոնի կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանն արդեն երեք տարի պատրաստում է այս օպերան՝ համագործակցելով թատերական արվեստի ու պատմության դասավանդողների հետ: Օպերայի ձայնագրությանը կմասնակցեն 170-180 մարդ: Այս նախագծի ճակատագիրը դեռ պարզ չէ՝ կապված նրա արժեքի հետ: Դրա իրականացման համար կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանը դիմել է մեցենատներին: «Ընդհանուր բյուջեն գնահատվում է 28 հազար ... Մանրամասն
30.10.13 Ինչպես ճիշտ սկսել աշխատանքային օրը. Խորհուրդ են տալիս հոգեբանները
Հոգեբանները մշակել են մի քանի քայլ, որոնք կօգնեն ձեզ հետաքրքիր ու լավ տրամադրությամբ սկսել աշխատանքային օրը: Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը.Քայլ 1. Հաջորդ աշխատանքային օրվան ճիշտ է պատրաստվել նախորդ երեկոյից: Երեկոյան պատրաստեք այն հագուստը, որով վաղը ապետք է շխատանքի գնաք, նախագծեք ինչ եք անելու հաջորդ օրը:Քայլ2. Առավոտյան սուրճի ժամանակ վերցրեք թուղթ և գրիչ ու նշեք օրվա ընթացքում արվելիք գործերը: Առհասարակ աշխատեք ձեզ մոտ միշտ ունենալ գրառումները տետր, որը կօգնի ձեզ ոչինչ չմոռանալ:Քայլ3. Շատ կարևոր է վաղ արթնանալը: Դա ձեզ կօգնի հանգիստ հավաքվել աշխատանքից առաջ` առանց որևէ նյարդային վիճակի: Բացի այդ` դուք չեք ուշանա:Քայլ4. Շատ կարևոր է աշխատանքի հասնելու ճանապարհը: Կապ չունի` այն կարճ ... Մանրամասն
19.10.13 ԲԵՐՔԻ ՏՈՆ
19 հոկտեմբեր 2013թ.   Արտաշատ քաղաքում  նշվեց ավանդական դարձած «Բերքի տոն»  միջոցառումը, որին ներկա էին Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ,ՀՀ գյուղնախարարության, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզային կառույցների ղեկավարներ,մարզի տարբեր համայնքների բնակիչներ : Համայնքների կողմից տաղավարներում բացվել էին տոնական սեղաններ, որտեղ հյուրերը կարող էին համտեսել առատ ներկայացված բազմատեսակ բերք ու բարիքը, յուրատեսակ մատուցված ավանդական կերակրատեսակները: Տոնական օրը հագեցած էր  գեղարվեստական կատարումներով: Միջոցառմանը ներկայացված էր նաև Կանաչուտ համայնքը` իր բազմատեսակ բերք ու բարիքով, ավանդական ... Մանրամասն
15.10.13 Ավստրալիայի հայ երիտասարդությունը կօգնի սիրիահայերին

 Ավստրալիայի հայկական երիտասարդական ֆեդերացիան կազմակերպում է քյաբաբ-երեկույթ, որի միջոցները կուղղվեն Սիրիայի հայ համայնքի աջակցության համատեղ կոմիտե: Բացի մուտքի տոմսից, որն արժե 10 դոլար, այցելուները պետք է իրենց հետ երկու տուփ պահածոյացված ուտելիք բերեն: Ուտելիքը կուղարկեն Փրկության բանակ, իսկ տոմսերից ստացված գումարը կծառայի սիրիահայերի օգնությանը, հաղորդում է armenia.com.au կայքը: «Միջոցառման նպատակն  է օգնություն ցուցաբերել Ավստրալիայում գտնվող կարիքավորներին, ինչպես նաեւ Սիրիայում գտնվող մեր հայ քույերին ու եղբայրներին»,- հայտարարել է Ավստրալիայի հայկական երիտասարդական դաշնության նախագահ Նիկոլ Թումանը:

15.10.13 Ովքե՞ր են համշենցիները, որտեղի՞ց են եկել, ու՞ր են գնում. Համշենցի ուսումնասիրողի մեկնաբանությունը
Համշենցիների թեման շարունակվում է օրակարգում մնալ թե հայկական, թե Թուրքիայի գիտական եւ քաղաքական շրջանակներում։ Այս անգամ Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք համշենցի ուսումնասիրող Ջեմիլ Աքսուի ուսումնասիրության արդյունքները.Համշենցիները և համշենականությունը վերջին տարիներին գտնվում են ավելի ակնհայտ սոցիալական և քաղաքական հետաքրքրության կիզակետում: Համշենցիների թեմայով տարվող քննարկումների և արվող հրապարակումների հաճախականացումը դրա ցուցանիշներից մեկն է: Թվում է` Համշենի գաղտնիքը*, չնայած այդ բոլոր բանավեճերին և հրապարակումներին, դեռևս չի բացահայտվել: Ովքե՞ր են համշենցիները: Արդյո՞ք դա մի անվանում է, որ տրվել է Ռիզեի Հեմշին և Չամլըհեմշին բնակավայրերում ապրողներին, այնտեղացի եղողներին, ... Մանրամասն
15.10.13 Սաքսոնիայից տարված դդումը Եվրոպայում ամենախոշորն է ճանաչվել
Եվրոպայի ամենախոշոր դդումն աճեցվել է Գերմանիայում, ինչը հաստատել է Լյուդվիգսբուրգ քաղաքի ամենամյա գյուղատնտեսական փառատոնի ժյուրին, հայտնում է ԴՊԱ գործակալությունը: Սաքսոնիայից հողագործ Ռայներ Հանշմանը 790 կգ-անոց դդում է աճեցրել: Սակայն մասնակցության հայտը ներկայացնելուց եւ մեկ շաբաթ մրցույթին սպասելուց հետո հսկա դդումը 3,5 կգ քաշ է կորցրել, ինչը նրան չի  խանգարել դառնալ միջոցառման հաղթող:Այս լուրը հատկապես ուրախալի էր գերմանացիների համար, քանի որ, ըստ կազմակերպիչների, դդումների մրցաշարի գոյության ընթացքում Գերմանիայի բնակիչները միայն մեկ անգամ էին հաղթել: Այս տարի մրցութային բոլոր տեղերը Գերմայիայի քաղաքացիներ են զբաղեցրել:  Այսպես, քաշով երկրորդ դդումը (760,5 կգ) աճեցվել էր Գեսենում, ... Մանրամասն
28.09.13 ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ
 28 սեպտեմբեր 2013թ., Արարատի մարզի Կանաչուտ համայնքում նշվեց սուրբ Գևորգ զորավարի տոնը: Միջոցառման սկզբում մատուցվեց պատարագ, և պատարագամատույց քահանան մեկնեց օրվա խորհուրդը: Ամենամյա դարձած այս տոնի հետ մեկտեղ այս տարի նշվում էր նաև բերքի տոնը:
 Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, հոգևոր այրեր, համայնքի բնակիչներ:
 Միջոցառումն ավարտվեց մատաղի արարողությամբ:
18.08.13 Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Կանաչուտ համայնքում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Կանաչուտ համայնքում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Կանաչուտ համայնքում
 Արարատի մարզի Կանաչուտ համայնքի  Սուրբ Գևորգ  Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ օգոստոսի 18-ին նշեց  Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն ... Մանրամասն
13.08.13 14 բարձր վարձատրվող, սակայն անօգուտ մասնագիտությունները
Արդյոք ձեր մասնագիտությունն աշխարհն ավելի լա՞վն է դարձնում։ Հետևյալ հարցն են ուղղել Payscale խորհրդատվական ընկերության սոցիոլոգներն ԱՄՆ-ի տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին։ Համաձայն այդ հարցման արդյունքների՝ այն աշխատակիցները, որոնք շատ են վաստակում, սակայն չեն համարում իրենց մասնագիտությունն օգտակար հասարակության համար, առավել հաճախ հանդիպում են վաճառքի և ֆինանսական ոլորտներում, գրում է vestifinance.ru-ն։ «Նրանք չեն բուժում մարդկանց, չեն օգնում աղքատներին, չեն սովորեցնում երեխաներին։ Նրանք բոլորը սովորական «սպիտակ օձիքներ» են, որոնց գրասենյակային աշխատանքն ուղղված է միայն ընկերության եկամտի ավելացմանը»,- նշում է Payscale ընկերության փորձագետ Քեթի Բարդարոն։ Առաջարկվում ... Մանրամասն
12.08.13 Գիտնականները խաղողի նոր բացառիկ հատկություններ են բացահայտել

Միչիգանի համալսարանի գիտնականները բացահայտել են խաղողի նոր բացառիկ հատկություններ են բացահայտել: Նրանք եկել են այն եզրահանգման, որ խաղողը օգտակար է որպես պրոֆիլակտիկ միջոց դիաբետի  եւ սրտանոթային հիվանդությունների դեմ: Գիտափորձի արդյունքներով պարզվել է, որ 90 օրվա ընթացքում խաղողի պարբերական օգտագործումից հետո դրական առաջընթաց է նկատվել վտանգավոր լարվածության  օջախներից ազատվելու հարցում: Պարզվել է, խաղողը կարող է նպաստել լյարդի զանգվածի փոքրացմանը,  բարելավել է երիկամների աշխատանքը: Ընդ որում, խաղողի տեսակը նշանակություն չունի, քանի որ հիմնականն այստեղ խաղողի բնական բաղադրիչն է` պոլիֆենոլը, որ առկա է նաեւ կարմիր գինու, նռան հյութի եւ շոկոլադի մեջ:

09.08.13 Google-ը հետևո՞ւմ է Ձեզ. ընկերության վերջին օպերացիոն համակարգը պարզում է օգտատիրոջ վայրն անգամ Wi-Fi-ի անջատած լինելու դեպքում

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը վերջերս է ներկայացրել իր թարմացված օպերացիոն համակարգը՝ Android 4.3-ը, սակայն պարզվում է, որ այն կարողանում է հետևել օգտատիրոջն ու իմանալ նրա գտնվելու վայրն անգամ այն դեպքում, երբ Wi-Fi-ն անջատված է։

 Ինչպես նշում է Daily Mail-ը, օպերացիոն համակարգը, գտնելով այլ Wi-Fi ցանցեր, հեշտությամբ հայտնաբերում է օգտատիրոջը և կարող է որպես արդյունավետ այլընտրանք ծառայել GPS համակարգին։

 Տեխնոլոգիական հսկան դեռևս որևէ կերպ չի արձագանքել այս տեղեկությունը։

 Հիշեցնենք, որ թարմացված օպերացիոն համակարգը ներկայացվել է հուլիս ամսին՝ նոր Nexus 7 պլանշետի շնորհանդեսի ժամանակ։

07.06.13 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ...
Անիվներով աթոռի գաղափարը առաջին անգամ առաջացել է դեռ 1800-ականներին, հայտնի Չարլզ Դարվինի մտքում: Նա իր լաբորատորիայի աթոռին ամրացնում էր անիվներ` ավելի հարմար տեղաշարժվելու համար:
03.06.13 Համակարգչային մկնիկի 7 թաքնված ֆունկցիաներ
 Համակարգչի ստեղնաշարն ու մկնիկը մեզ համար այնքան սովորական առարկաներ են դարձել, որ թվում է` այստեղ ոչ մի նոր անակնկալ մեզ չի սպասվում: Այնուամենայնիվ, պատահում է, որ շատ սովորական առարկաները ունեն ոչ այդքան ակնհայտ հատկություններ և ֆունկցիաներ: Ուզում եմ Ձեզ ծանոթացնել (իսկ որոշ մարդկաց էլ ուղղակի հիշեցնել) համակարգչի մկնիկի օգտագործման մի քանի թաքնված ֆունկցիաների հետ: Եվ այսպես. Տեքստի որոշակի մասի նշում Մենք բոլորս գիտենք, որ տեքստը նշելու համար պետք է սեղմել մկնիկի աջ կոճակը և կուրսորը անց կացնել անհրաժեշտ տեքստի վրայով: Սակայն եթե մեզ անհրաժեշտ է նշել տեքստը երկար էջով, այսինքն սքրոլով, այս մեթոդը ոչ միշտ է հարմար: Այդ պատճառով օգտագործեք հետևյալ կոմբինացիան՝ մկնիկով սեղմեք անհրաժեշտ ... Մանրամասն
15.05.13 Թանգարանների գիշեր 2013-ի ծրագիրը
Ամեն տարի «Թանգարանների գիշերն» անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: «Թանգարանների գիշեր» ծրագրին 2005 թվականին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, իսկ այս տարի` 88: 2010 թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011 թ.-ին` 59-ի, ... Մանրամասն
15.05.13 Հայաստանում Ընթերցանության առաջին օլիմպիադայի հաղթողն ընտանիքի հետ կմեկնի Հռոմ
 Ընթերցանության հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողը` Երևանի 137–րդ միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտուհի Մարիա Նավասարդյանն ընտանիքով Հռոմ մեկնելու հնարավորություն կստանա։ Այդ մասին Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ տեղեկացրեց ուղևորությունը ֆինանսավորող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ով մրցույթի ժյուրիի անդամ էր։ Երեքշաբթի տեղի ունեցած Ընթերցանության հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլին մրցույթում ընդգրկված հայկական դպրոցների վեցերորդ դասարանի 10 հազար աշակերտներից մասնակցել է 33 դպրոցական։ Հաղթողները որոշվել են հատուկ ժյուրիի կողմից սահմանված երեք չափանիշներով` սահուն ընթերցանություն, ճիշտ ինտոնացիա և արտահայտչականություն։ Ընթերցանության ... Մանրամասն
15.05.13 Մայիսի 27-ը ոչ աշխատանքային օր է

   Մայիսի 27-ը ոչ աշխատանքային օր է լինելու և ՀՀ քաղաքացիները կարող են այս ամիս արդեն երկրորդ անգամ ունենալ քառօրյա հանգիստԱյս մասին որոշման նախագիծը ներառված է վաղը, մայիսի 16-ի կառավարության նիստի օրակարգումՄայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օր:

25.04.13 Երկու մրցանակ` Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնից
Չինաստանի մայրաքաղաքում` ապրիլի 16-23-ը կայացած Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգեւները» մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը արժանացել է երկու մրցանակի. ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակը շնորհվել է Վահագն Հայրապետյանին եւ «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին: Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը.. » ֆլիմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը`է Միքայել Պողոսյանը: Հիշեցնենք, որ Պեկինի միջազգային փառատոնը հանդիսանում է ասիական տարածաշրջանի ամենահզոր ... Մանրամասն
24.04.13 Թուրք լրագրողը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակվել է Ահմեթ Ինսելի ապրիլքսանչորսյան թեմայով հոդվածը՝ «Հաշտվենք մեր պատմության հետ» վերտառությամբ: Ստորև ներկայացնում ենք հոդվածում արված հեղինակի դիտարկումները: «Ապրիլի 24-ին կրկին կհիշատակվի այն արհավիրքը, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ: Այդ թվականի ապրիլի 24-ին սկսվեց կայսրության հայ համայնքի՝ պատգամավորների, գրողների, լրագրողների, փաստաբանների, երաժիշտների, բժիշկների, գիտնականների ձերբակալումը և աքսորումը դեպի Այաշի, Չանքըրայի շրջաններ: Մտավորականների շարքերը լրացնում էին նաև համեստ ունեցվածքի տեր արհեստավորները և չքավոր հայերը: Տեղահանվածների մեծ մասը կամ աքսորի ճանապարհին մահացան, կամ էլ սպանվեցին: Միայն ... Մանրամասն
24.04.13 Ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն
XX դարը պատմության մեջ մտավ նաև որպես ցեղասպանության դարաշրջան: Մարդկության պատմության մեջ դեռևս չէր եղել այնպես, որ մեկ հարյուրամյակի ընթացքում բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեին ֆիզիկական բնաջնջման կամ գտնվեին դրա վտանգի տակ: Պատմությունը վկայում է պատերազմների, կոտորածների կամ ջարդերի անհամար դեպքեր: Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ ազգերին ոչնչացնելու, այսինքն՝ ցեղասպանության քաղաքականությունը բարձրացվում է պետական քաղաքականության մակարդակի վրա, այն նախօրոք և խնամքով ծրագրվում և նախապատրաստվում է, նրա հիմնավորման, այսինքն արդարացման համար առաջ են քաշվում զանազան տեսադրույթներ, իսկ իրագործման համար՝ ստեղծվում համապատասխան մեխանիզմներ: Մինչև 1944 թվականը գիտությանը հայտնի չէր «գենոցիդ» ... Մանրամասն
24.04.13 Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ. Սողոմոն Թեհլերյան
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» (սղագրություն) գրքից մի փոքրիկ հատված:Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում – Հարդենբերգ փողոց – ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանությւոն:- Ո՞վ է սպանվել:- Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:- Ո՞վ է սպանել:- Երիտասարդ մի հայ, ուսանող:Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:Ո՞վ է սպանվել:Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի:Այո, երեք անգամ ու ... Մանրամասն
24.04.13 Հայ հաքերներն ադրբեջանական կայքեր են կոտրել
«Այս տարի ապրիլի 24-ի նախօրեին հայկական կայքեր չեն կոտրվել, սակայն փոխարենը հայ հաքերները, մանսավորապես՝ Armenian Cyber Army հայկական հաքերներից բաղկացած խումբը, կոտրել է մի շարք ադրբեջանական և թուրքական կայքեր՝ այդ կայքերում տեղադրելով Ցեղասպանության մասին լուսանկարներ և տեսանյութեր»: Այս մասին http://168.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ կոտրվել են, մոտ 10 կայքեր: Դրանք են՝ http://www.peeep.us/e9ead081, http://www.peeep.us/1aba9712, http://www.peeep.us/899c1052, http://www.peeep.us/4684cb69, http://www.zone-h.org/mirror/id/19684387, http://www.zone-h.org/mirror/id/19684385: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, ... Մանրամասն
05.04.13 Հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ ծաղիկը

Մալայան արշիպելագի էկզոտիկ կղզիներում, կարելի է հանդիպել բնության իսկական հրաշք՝աշխարհի ամենամեծ ծաղիկը, որը ստացել է Ռաֆֆլեզիյա Արնոլդի անվանումը:

 

05.04.13 Բացահայտվել է 1930-ականների տեսանյութում բջջային հեռախոսով խոսող կնոջ գաղտնիքը
The Daily Mail-ը բացահայտել է 1930-ականներին արված տեսանյութի գաղտնիքը, որտեղ պատկերված աղջիկը խոսում է հեռախոսին նման իրով: Պարզվել է, որ տեսանյութը իրական է և այն նկարվել է 1938 թվականին՝ Dupont արդյունաբերական հսկայի գործարաններից մեկում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:   Համացանցում հայտնված տեսանյութը 1 տարվա ընթացքում հավաքել է 300.000 դիտող, որոնք տարբեր կարծիքներ էին նշում այս տեսանյութի մասին, երբեմն նաև ֆանտաստիկ: Սակայն planetcheckնիքով օգտատերը պատմել է, որ տեսանյութում է իր նախատատը՝ Գերտրուդա Ջոնսը, ով ծնվել է 1921 թվականին և մինչ օրս ողջ է: Տատիկը պատմել է, որ Dupont կազմակերպությունը 1930-ականների վերջին զբաղվում էր հեռուստահաղորդակցության զարգացմամբ: ... Մանրամասն
04.04.13 Հայտնի է դարձել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը
Հայտնի է ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը: ԱՄՆ-ում բնակվող նրա հարազատները news.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել: Դեպքի առթիվ կատարվել է հետաքննություն, որպես երրորդ կողմ ներգրավվել են անկախ բժիշկներ, ովքեր հաստատել են, որ նրա մահը բժիշկների սխալի պատճառով է եղել: Դիահերձման եզրակացության մեջ եւս նշվածէ, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար (accident): Հերքվել են բոլոր այն վարկածները, թե հնարավոր է` հայտնի երգչ ու հին հիվանդ է եղել, քաղցկեղ է ունեցել, երիկամների խնդիր է ունեցել կամ էլ գիրությունն է պատճառ եղել եւ այլն: Հարազատները նորից շեշտեցին, որ երգչուհին առողջ է եղել, կյանքում դեղ խմած չկա: Հարազատների ... Մանրամասն
02.04.13 Հայտնաբերվել է աշխատավայրում երջանիկ ու հաջողակ լինելու գաղտնիքը
Այդ մարդիկ ամեն ինչ կանեն աշխատանքի ժամանակ ծուլություն անելու համար, սակայն հենց այդպիսի աշխատակիցներն են իսկապես սիրում իրենց աշխատանքը: Նոր հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ավելի քիչ արդյունավետությամբ աշխատողներն ընկերությունում զբաղեցնում են աշխատատեղերի գրեթե կեսը: Հետազոտողները նշում են, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքային օրվա ընթացքում ավելի շատ են սոցիալական ցանցերում անցկացնում, զբաղեցնում են աշխատատեղերի գրեթե կեսը և ավելի շատ են աշխատանքով ծանրաբեռնված, քան նրանք, ովքեր ժրաջան աշխատում են, եթե անգամ նրանք «ամենաաստղային» աշխատակիցներն են: Հետազոտությունն անցկացվել է ամերիկյան IQ ընկերության կողմից և այն հակասում է ընդունված կարծիքին, որ նրանք, ովքեր նպաստում են գործատուի ... Մանրամասն
05.10.12 ԱՄՆ-ում փաստագրական ֆիլմ են նկարահանում` Հոլիվուդում «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի էկրանավորման փորձերի մասին
ԱՄՆ-ում  նկարահանում են Հոլիվուդում Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ «Մուսա լեռան  քառասուն օրը» վեպի  էկրանավորման  փորձերի մասին փաստագրական կինոնկար: «Ֆիլմը մերժվել է» անվանումով փաստագրական  ֆիլմը պատմում է  տարբեր դերասանների ու ռեժիսորների, այդ թվում ՝ Սիլվեստեր Ստալոնեի, վեպը Հոլիվուդում  էկրանավորելու  մի քանի անհաջող  փորձերի մասին: «Մեր նպատակն է հանդիսատեսին տալ յուրահատուկ տեղեկատվություն վեպի շուրջ ծագած վեճերի և արտասահմանյան ուժերի կողմից  աննախադեպ  քաղաքական մանյովրների մասին, որպեսզի արգելափակեն ֆիլմերի արտադրությունը»,- «Armenian Weekly»-ի հետ զրույցում հայտարարել է պրոդյուսերներից ... Մանրամասն
03.10.12 «ԴոկտորՄահի» արյունով նկարված գործերի շուրջ դատական վեճը հանգուցալուծվեց
Բժիշկ Ջեք Գեւորգյանի, ով հայտնի է որպես «դոկտորՄահ», ժառանգները  եւ Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը կարգավորել են  հանգուցյալ բժշկի ստեղծագործությունների նկատմամբ իրավունքի հետ կապված հարցը` գործը դատարան չհասցնելով: Համաձայն ձեռքբերված պայմանավորվածության, Հայկական գրադարնն ու Ամերիկայի թանգարանը Գեւորգյանի կողմից ստեղծած 4 նկարկվերցնեն, իսկ մնացած 13  աշխատանքները կվերադարձվեն նրա զարմուհուն, ով բժշկի պաշտոնական ժառանգորդուհին է համարվում, հաղորդում է «The Detroit News»-ը: Գեւորգյանի աշխատանքները, այդ թվում նրանք, որոնք, ըստ որոշ լուրերը, նկարված են արյունով,  գնահատվում են ավելի քան 2 մլն դոլար:

 

02.10.12 The New York Times-ը աշխարհի քարտեզի վրա նոր երկրների առաջացում կանխատեսում է
  The New York Times պարբերականը  օրերս ներկայացրել է աշխարհի քարտեզը, որի վրա փոխվել են սահմանները. կստեղծվի   Անկախ Քուրդիստանը, Սիրիան կվերածվի քաղաք-պետության: Թերթի կայքում, մասնավորապես ներկայացված են նոր պետություններ, միջպետական բաժանումներ եւ միավորումներ, որոնք կարող են առաջանալ: Նոր աշխարհում Թուրքիան պահպանում է ամուր դիրքերը: Մեկ այլ կարեւոր փոփոխություն տեղի կունենա սիրիական սահմանին եւ կապ կունենա Սիրիայի տարածքային բաժանման հետ: Ափամերձ տարածքներում ալավիները կստեղծենս եփական պետությունը: Իսկ քաղաքներում` Հալեպում եւ Դամասկոսում կստեղծվեն քաղաք-պետություններ: Եվս մեկ պետություն, որտեղ լուրջ փոփոխություններ տեղի կունենա Իրանն է: Իրանական ռեժիմի անկման դեպքում ... Մանրամասն
01.10.12 Որո՞նք են հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտությունները
Հայաստանում տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 7259 աշխատանք փնտրող: Ըստ Զբաղվածության պետական գործակալության Աշխատանքի տեղավորվածներից 4119 կանայք են, 2191-ը` երիտասարդներ են, 1052-ը` 55 եւ բարձր տարիքի աշխատանք փնտրողներ են: Օգոստոս  ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել շուրջ 2759 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 56.1 %-ով (1767 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 1630-ը բանվորական է (59.1 %), իսկ 1129-ը ծառայողական (40.9 %): Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 412-ը` լրացվել  է, 1148-ը կրկնվող են: Դրանք կրկնվում են որակյալա շխատուժի  բացակայության  եւ ցածր աշխատավարձի պատճառով: Աշխատաշուկայում պահանջարկված թափուր աշխատատեղերն ... Մանրամասն
02.04.12 Ի՞նչ ուտել աշխատավայրում
 Օր օրի փոփոխվող ու զարգացող աշխարհում շատ փոխոխությունների հետ մեկտեղ կտրուկ փոփոխություն է ապրել նաև մարդու կենսաձևը: Ներկայում շատ ու շատ մարդկանց կյանքում առաջնայինը աշխատանքը և կարիերան է դարձել, տունը փոխարինվել է աշխատավայրով: Նրանք աշխատում ու աշխատում են, առանց հանգստանալու, առանց առողջության մասին հոգալու: Չէ, որ պետք է հասցնել վազել այս կյանքի խելահեղ ռիթմի հետևից: Եվ այս ամենից կարելի է ենթադրել, որ նրանք աշխատավայրում նախաճաշում են, ճաշում, երբեմն նաև ընթրում….իսկ «մենյուն» բաղկացած է արդեն ավանդույթ դարձած արագ պատրաստման կերակուրներից, բուտերբրոդներից, քաղցրավենիքից, սուրճից, զովացուցիչ ըմպելիքներից, մեկ բառով ասված fast food: Իսկ հետևանքնե՞րը: Ճարպակալում, ... Մանրամասն
01.04.12 Երկրին հաջողվեց լույս խնայել
Էյֆելյան աշտարակի եւ աշխարհի մի շարք այլ երկրների հայտնի շինություններում մարտի 31-ին անջատվել էին լույսերը` ամենամյա ավանդական «Երկրի ժամը» ակցիայի շրջանակներում: Ակցիայի ժամանակ ինքնակամ անջատվում են բոլոր այն շինությունները եւ լույսի այլ աղբյուրները, առանց որոնց կարելի է հարմարվել: Նման կերպ բնապահպանները կոչ են անում խնայողաբար օգտագործել էլետրաէներգիան եւ ջեռուցումը, ջուրը, ինչպես նաեւ հիշեցնում են կլիմայական փոփոխությունների դեպ պայքարի անհրաժեշտության մասին: Այս տարի գլոբալ ակցիան գերազանցել է նախորդ տարիների ռեկորդը: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով` ակցիային մասնակցել են 147 երկրի շուրջ 5 հազար 400 քաղաք, այդ թվում`Հայաստանը:

 

01.04.12 Հոլիվուդում «Ոսկե մորի» կշնորհեն
 Հոլիվուդում ապրիլի 1-ին տեղի կունենա «Ոսկե մորու» մրցանակաբաշխությունը, որը հայտնի է նաեւ որպես «հակաօսկար»: Մրցանակաբաշխությունը ստեղծվել է Ջոն Ուիլսոնի կողմից` արժանին մատուցելու համար մեծ էկրանի ամենաթույլ եւ ապաշնորհ գործերին: Այս տարի այն կազմակերպվում է 32-րդ անգամ: «Ոսկե մորու» հավակնորդ հայտնի դերասաններից են Նիկոլաս Քեյջը, Ռասել Բրենդսը, Մեգան Ֆոքսը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քեթի Հոլմսը: Բացի այդ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այս տարի միանգամից 11 անվանակարգում «հաղթող» է համարվել դերասան Ադամ Սենդլերը: Նա ներկայացված է «վատագույն դերասան», «վատագույն դերասանուհի», «վատագույն սցենար» եւ ... Մանրամասն
30.03.12 ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔՆ Է ԵՐՈՒՍԱՂԵՄ
 Այս տարի ապրիլի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային։ Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» /Մարկ. 10։9-10/։ Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ ... Մանրամասն
29.03.12 ԹՈՒՐՔԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԱՆԻ,ՍԱԿԱՅՆ ԿՐԿԻՆ ՉԵՆ ՆՇՈՒՄ, ՈՐ ԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ Է
 Թուրքական Anadolu լրատվական գործակալությունն իր կայքի գլխավոր էջում տեղադրել է «Պատմական Անին սպասում է հյուրերին» վերնագրով հայտարարություն՝ ներկայացնելով նաեւ Անի հայկական եկեղեցիների մի քանի լուսանկարներ։ Գովազդային բնույթի հայտարարության մեջ նշվում է, որ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող Անին ժամանակին հանդիսացել է առեւտարական կարեւոր խաչմերուկներից մեկը, որը կրում է մի շարք քաղաքակրթությունների հետքեր։ Սակայն հայտարարության մեջ չկա ոչ հայ, ոչ էլ՝ Հայաստան անունները։ Հիշեցնենք, որ Անիում կանգուն մնացած հայկական շինություններից ոչ մեկի դիմաց տեղադրված ցուցանակների վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը։ Օրինակ՝ Գագկաշենի ցուցանակի վրա գրված է. «Կառուցվել է Գագիկ թագավորի կողմից» ... Մանրամասն
28.03.12 ԹՈՒՐՔԱՀԱՅ ՏՂԱՆ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿՈՄԻՔՍՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ
 Մարսելում բնակվող 12-ամյա Սարգիս Բիրգինը նկարչական յուրահատուկ տաղանդ ունի: Նա իր օրվա մեծ մասն անցկացնում է կոմիքսներ նկարելով:
 «Նա շատ վաղ տարիքից է սկսել նկարել, երբ հազիվ հինգ տարեկան էր»,- պատմում են ծնողները` Աղավնին և Իշխանը, որոնք մի քանի տարի առաջ են տեղափոխվել Թուրքիայից: Սարգիսը երկու տարի հաճախել է Մարսելի գեղեցիկ արվեստների դպրոց: Սակայն նա նախընտրում է ստեղծել իր նկարները, որոնցում հերոսները երբեք մարդկային ձև չեն ունենում: «Իմ ցանկությունն է ալբոմներ ստեղծել, նկարել թերթերում, հետո գնալ հեռուստատեսություն»,- ասում է Սարգիսը: Եթե հասնի հաջողության` նա մտադիր է մանկատուն կառուցել Հայաստանում:  
20.03.12 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՆՈՎԵԳԱՑԻ ՄԻՍԻՈՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ ԿԲԵՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
 Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի մի միսիոների օրագիր է գտնվել նրա թոռան ձեղնահարկում: Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը, շուտով օրագիրը կլինի Հայաստանում և կպահվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ մասին հայտարարել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Գլենդելի հանրային գրադարանում կազմակերպված քննարկման ժամանակ: Նա հանդիպումներ է ունենում ԱՄՆ Արևմտյան ափի հայկական կազմակերպությունների հետ` քննարկելու համար 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հետ կապված հարցեր: Դեմոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հիմնական հրապարակումները, այդ թվում` վերապրածների հուշեր, ... Մանրամասն
31.10.11 ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
 Կանաչուտի մանկապարտեզում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում` մյուս տարին ավելի  լավ սկսելու մեծ ակնկալիքներով:
Տարեվերջյան հանդեսն այս անգամ ավելի հագեցած ու բազմամարդ էր. հավաքվել էին ծնողներ, հյուրեր, գյուղապետարանի ներկայացուցիչներ: Միջոցառման նախաձեռնողներն  իրենց գործին մոտեցել էին մեծ պատասխանատվությամբ և գեղարվեստական նուրբ ճաշակով. վկան` մեր երեխաների գեղեցիկ ելույթը, ծնողների անկեղծ հուզմունքը, երախտիքի խոսքերը, տատիկների անկեղծ հուզմունքը, որոնց  աչքերում կարծես բոլորովին անճանաչելի էին դարձել իրենց չարաճճի թոռնիկները: Տես նկարները
15.10.11 ԱՐՏԱՇԱՏԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԾՆՈՒՆԴԸ` ԱՐՎԵՍՏՈՎ, ԲԵՐՔՈՎ, ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ
Արտաշատում այսօր տոն է. Արտաշատցին նշում է իրքաղաքի ծննդյան 2200-ամյակը։ Արտաշատ են ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և բարձրաստիճան այլ հյուրեր։ Տոնը մեկնարկել է թատերականցված մեծ ներկայացմամբ: ՀՀ նախագահը, գլխավոր բեմի մոտ թատերական ներկայացման մասնակցելուց հետո այցելեց Արտաշատի քաղաքային այգում կազմակերպված ցուցահանդես, որին ներկայացված էին Արարատի մարզի և, մասնավորապես, Արտաշատի գեղարվեստի դպրոցների սաների և արտադպրոցների աշխատանքները: Նախագահի հաջորդ կանգառը մարզպետարանի կիցհրապարակն էր, որտեղ կողքկողքի շարված սեղանները ճկված էին Արտաշատի բերքի ծանրությունից: Կանաչուտի տաղավարը` կքված քաղցր ու արևոտ պտուղների ծանրության տակ, համեմված էր երգ ու պարով, և դուդուկի ... Մանրամասն
12.10.11 Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների առաջին համաժողովը
Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների առաջին համաժողովը: Երկօրյա համաժողովն անցկացվում է ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նպատակն է աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը' երկխոսության, փորձի, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների միության կողմից: Գյուղական համայնքների 1-ին համաժողովում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: <<Կայացած տեղական ինքնակառավարման համակարգը ենթադրում է ամուր եւ զարգացած համայնք եւ հատկապես բարեկեցիկ գյուղ>>,- նշեց նախագահը' հավելելով, որ համաժողովի ... Մանրամասն
10.10.11 ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐ ԱՐԺԵՐ ՉՔՆԵԼ
Երեւանի փողոցներում երեկ գիշեր համաժողովրդական տոն էր. հազարավոր ֆուտբոլասերներ նշում էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հերթական փայլուն հաղթանակը «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարում: Մեր թիմը 4:1 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն եւ վաստակած միավորներով հավասարվելով «B» խմբի առաջատար Ռուսաստանին (վերջինն ավելի ուշ պետք է հանդիպեր Սլովակիայի հետ)՝ ավելի մեծացրեց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու պատմական հեռանկարը: Սա Հայաստանի ազգային հավաքականի չորրորդ խոշոր հաշվով հաղթանակն էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր տղաները մրցակիցների դարպասը գրավել են 21 անգամ եւ արդյունավետությամբ հավասար են ընթանում աշխարհի ... Մանրամասն
24.09.11 ԿԱՆԱՉՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ
Արարատի  մարզի  Կանաչուտ  համայնքում նշվեց  սուրբ  Գևորգ  զորավորի  տոնը`  Սարգսյան  եղբայրների  մեկենասությամբ  վերակառուցված  համանուն  եկեղեցում:    Պատարագամատույց  քահանան  մեկնեց  օրվա  խորհուրդը.  Սուրբ  Գևորգը,  որը  հարուստի  զավակ  էր,  ծառայում  էր  Պարթևների  բանակում,  20 տարեկանում  արդեն  ուներ  հազարապետի  աստիճան և քրիստոնեություն ընդունելու համար մահապատժի  ենթարկվեց: Սրբի  պատվին  առ  Աստված  մատուցված  պատարագին  ներկա  էին ՀՀ Արարատի  մարզպետ  Էդիկ  ... Մանրամասն
1


Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ.Կանաչուտ, Պ. Սևակի 12/2

(060) 687777, (094) 200021

kanachut.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՆԱՉՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner